Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Աչքակապություն աչքակապությանց

Աչքակապություն աչքակապությանց
02.04.2025 | 14:55

Այն, ինչ արդեն քանի օր է տեղի է ունենում ներքաղաքական դաշտում՝ քաղաքական դրամայի ժանրից է։ Ոմանք կարողացան հայտնի հնարավորություններ օգտագործելու միջոցով պատանդել քաղաքական-վերլուծական միտքը և թույլ չտալ, որպեսզի բացահայտվի ազգակործանին ծնող պատճառահետևանքային կապը։

Մեր իսկ կողմից ծնած դավաճանին «դրսի հզոր ուժերի գոյությամբ» պայմանավորելով, ոմանք փորձեցին փակել թեման, ինչը, ցավոք, ինչ-որ չափով ստացվեց։ Եվ օդում թափառող թոփ թեման, թե ինչպես ծնվեց նիկոլատեսակը, այսօր կորցրած կլիներ իր արդիականությունը, եթե պատասխան տրվեր այս առանցքային հարցադրմանը։

Եվ մարդիկ, ովքեր, մեղմ ասած, նպաստեցին ազգադավի ի հայտ գալուն, այսօր դարձել են այս դրամայի սցենարի և ռեժիսուրայի հեղինակները:

Եվ այն, ինչ այսօր կատարվում է քաղաքական դաշտում, բացառապես բխում է հոգեխանգարված իշխանատենչի շահերից:

Առայժմ այսքանը։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2371

Մեկնաբանություններ